Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Օֆելյա» փոթորիկը վնաս է հասցրել նաեւ ֆուտբոլին (տեսանյութ)

Սպորտ
sport-ofelja

Երեկ Իռլանդիայում մոլեգնած «Օֆելյա» փոթորիկը մեծ վնաս է հասցրել տեղի «Կորկ Սիթի» ֆուտբոլային ակումբին: Ինչպես տեղեկացնում են «Սան Իռլանդիա» թերթը, ուժեղ քամին վնասել է ակումբին պատկանող «Տարներ Կրոս» մարզադաշտի Արեւմտյան տրիբունայի տանիքը: Այդ իսկ պատճառով հետաձգվել է Իռլանդիայի առաջնությունում այսօր նախատեսված «Կորկ Սիթի» - «Դերի Սիթի» սկզբունքային հանդիպումը, քանի որ դաշտի տերերը հաղթանակի դեպքում դառնում էին չեմպիոն: