Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԻԻՀ քաղաքացու մոտ Ագարակի անցակետում ափիոնի հումք է հայտնաբերվել

Կարևոր լուրեր Պաշտոնական
iranci

 Սյունիքի մարզի «Ագարակ» սահմանային անցակետում, Ռուսաստանի Դաշնային Անվտանգության ծառայության սահմանապահներն Ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության աշխատակիցների հետ, ՀՀ պետական սահմանը հատող տրանսպորտային միջոցների ստուգման արդյունքում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիություն ունեցող անձին պատկանող մեքենայի քնելու վայրում հայտնաբերել են պլաստիկ տոպրակ՝ մոտավորապես երկու գրամ քաշով մուգ շագանակագույն գույնի (հավանաբար ափիոնի հումք) զանգվածի պարունակությամբ։ IMG-20171013-WA0021 Հայտնաբերված նյութը սահմանված կարգով հանձնվել է Մեղրիի ոստիկանության բաժնի ներկայացուցիչներին: Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ հայտնաբերված նյութը ափիոնի հումք է: Ներկա պահին ԻԻՀ քաղաքացին ձերբակալված է, դեպքի բոլոր հանգամանքները պարզվում են:   ՀՀ-ում ՌԴ Անվտանգության ծառայության մամուլի բաժին