Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի հավաքականը կրկին նահանջեց ՖԻՖԱ-ի աղյուսակում

Սպորտ
sport-fifa-reyting

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան այսօր հրապարակել է հավաքականների դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը, որը անցած մեկ ամսվա ընթացքում 1:6 հաշվով ջախջախիչ պարտություն է կրել Լեհաստանի ընտրանուց եւ ոչ-ոքի խաղացել Ղազախստանի հավաքականի հետ՝ 1:1, նահանջել է յոթ աստիճանով եւ այժմ զբաղեցնում է 90-րդ հորիզոնականը: Աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Գերմանիայի ընտրանին: Նրան հաջորդում են Բրազիլիան ու Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիան: Իսկ ահա Ամերիկայի գավաթակիր Չիլին, որը վերջերս դուրս է մնացել 2018 թվականի աշխարհի առաջնությունից, զբաղեցնում է 9-րդ տեղը:

  1. Գերմանիա – 1631 միավոր
  2. Բրազիլիա - 1619
  3. Պորտուգալիա - 1446
  4. Արգենտինա - 1445
  5. Բելգիա - 1333
  6. Լեհաստան - 1323
  7. Ֆրանսիա - 1226
  8. Իսպանիա - 1218
  9. Չիլի - 1173
  10. Պերու – 1160
  Նշենք, որ Հայաստանի ընտրանու առաջիկա մրցակիցը՝ Բելառուսի հավաքականը, որի հետ նոյեմբերի 9-ին ընկերական հանդիպում է անցկացնելու, նույնպես նահանջել է դասակարգման աղյուսակում եւ ներկայումս զբաղեցնում է 91-րդ տեղը: Իսկ ահա Կիպրոսի ընտրանին, որի հետ մեր հավաքականը ընկերական խաղ կանցկացնի նոյեմբերի 13-ին, ընդհանրապես 16 հորիզոնականով է իջել եւ այժմ 86-րդն է աղյուսակում: