Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քամու առաջին վնասները. ծառ է ընկել

Հասարակություն
wind

 

Հոկտեմբերի 16-ին, ժամը 12:20-ին ահազանգ է ստացվել, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի. երթևեկելի․անհրաժեշտ է օգնություն։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից: Հիշեցնենք, ԱԻՆ-ը զգուշացրել է, որ հոկտեմբերի 16-ին առանձին շրջաններում՝ հատկապես Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վ արագությամբ, որը կարող է վնասել ծառեր և շենքերի տանիքներ: Քաղաքացիներին կոչ ենք անում պահպանել զգուշություն և հնարավորինս քիչ գտնվել դրսում: