Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հատուկ երթուղիներ՝ «Էրեբունի Երևան- 2799» միջոցառումների ծրագրով

Հասարակություն
yerevan-1

Հոկտեմբերի 14-ին, «Էրեբունի-Երևան 2799» տոնական միջոցառումների ծրագրով պայմանավորված, Երևանի քաղաքապետարանի «Երևան Սիթի Տուր» պաշտոնական զբոսաշրջային երթուղին կգործի  ոչ կանոնավոր երթուղով և կիրականացնի կարճատև տուրեր` հատուկ սահմանված սակագնով:

  • 10:00-11:00, 11:30-12:30, 13:00-14:30
Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության Հրապարակ-Սասունցի Դավթի հրապարակ-հետադարձ
  • 15:00-16:00, 16:30-17:30
Ֆրանսիայի հրապարակ-Բաղրամյան  պողոտա- Սայաթ-Նովայի փող.-Նալբանդյան փող.-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ
  • 19:00-20:00
Ֆրանսիայի հրապարակ-Հանրապետության հրապարակ-Հաղթանակի զբոսայգի-հետադարձ
  • 20:30 -21:45
Հանրապետության հրապարակ-Վ. Սարգսյան փող.-Արգիշտիի փող.-Մաշտոցի պողոտա-Կորյունի փող.-Հաղթանակի զբոսայգի-Աբովյան փող.-Հաղթանակի զբոսայգի –հետադարձ: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ հոկտեմբերի 15–ին, «Երևանի կիսամարաթոն»-ով պայմանավորված, «Երևան Սիթի Տուր»-ը կգործի ժամը 15:00-ից՝ իրականացնելով կանոնավոր երթուղիներ: