Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում նախակրթարանի գործունեություն է կասեցվել (տեսանյութ)

Մարզեր
1507645789_hexine-mankapartez

ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացնում Շիրակի մարզի սննդի կենտրոններում, հանրակրթական որոշ հաստատություններում: Հոկտեմբերի 6-ին ծառայությունը ստուգման արդյունքում խախտումներ է հայտնաբերել Գյումրու համայնքապատկան «Լիլիթ» նախակրթարանում: Ծառայության պաշտոնական հաղորդագրության համաձայն, «Լիլիթ» մանկապարտեզն ապահովված չի եղել հոսող սառը և տաք ջրով, սննդամթերքի պահպանումն իրականացվել է դրա համար չնախատեսված տարաներում, կենցաղային և օժանդակ բաժիններն առանձնացված չեն եղել սննդամթերքի պահման հատվածից: Մանրամասները՝ Ցայգ ՀԸ տեսանյութում