Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԽԽՎ զեկույցի անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխվել են. Առավոտ

Քաղաքականություն
Arpine-Hovhannisyan1

«Չեմ ուզում ավելին ասել, միայն հավելեմ, որ փոփոխությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությանը »,-Aravot.am-ի հարցին՝ մասնավորապես ԵԽԽՎ-ին ներկայացված զեկույցում ի՞նչ փոփոխության մասին է խոսքը, այսպես պատասխանեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը: Նշենք, որ այսօր Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստի ավարտից հետո հայտարարություն էր տարածել, որում հայտնում էր. «Եվրոպացի մեր գործընկերների աջակցությամբ ու անմիջական ներգրավվածությամբ հաջողվեց ադրբեջանցի զեկուցողի զեկույցի նախագծում առկա անցանկալի հակահայկական ձևակերպումները փոխել»: Նշենք, որ «Զինված հակամարտությունների ընթացքում երեխաների իրավունքների պաշտպանությունը» վերնագրով զեկույցի հեղինակը ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության անդամ Սևինջ Ֆաթալիևան է: Այս զեկույցը բազմիցս քննարկվել է նաև Ադրբեջանում, օրինակ՝ այս տարվա հունիսին հանրային լսումներ են կազմակերպվել նշված թեմայով և Ֆաթալիևան ներկայացրել է զեկույցի բովանդակությունն ու ողջ պատմությունը: Զեկույցում Ուկրաինայի, Սիրիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունները մեկ հարթության վրա են դիտարկվում և զեկուցողը պնդում է, որ բոլոր այս հակամարտություններում տուժել են հատկապես երեխաները՝ ֆիզիկական և մտավոր բացասական հետևանքներով: Ամբողջական հոդվածն՝ այստեղ