Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարություն Մերդինյանը եւ Արթուր Դավթյանը մտան եզրափակիչ փուլ

Սպորտ
a1gimnastika

Մոնրեալում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում ավարտվեց տղամարդկանց որակավորման փուլը: Հայաստանի երեք մարմնամարզիկներից եզրափակիչ փուլ մտան երկուսը: Հարություն Մերդինյանը նժույգթափ վարժությունում 14,433 միավորով զբաղեցրեց 8-րդ տեղը եւ իրավունք նվաճեց մասնակցելու եզրափակիչ մրցաշարին: Արթուր Դավթյանը բազմամարտում գրավեց 15-րդ տեղը, որը նույնպես անցումային է: Իսկ ահա օղակների մրցումներում մասնակցած Վահագն Դավթյանը 14,433 միավորով զբաղեցրեց ընդամենը 16-րդ տեղը եւ դուրս մնաց հետագա պայքարից: Արթուր Դավթյանը մեդալների համար պայքար կմղի հոկտեմբերի 5-ին, իսկ Հարություն Մերդինյանը՝ հոկտեմբերի 7-ին: