Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կհրապարակվեն Սամվել Բաբայանի և մյուսների հեռախոսային խոսակցությունները (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
samvel-Babayan

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի  և մյուսների գործով դատական նիստի ընթացքում այսօր ուսումնասիրվում էին Սամվել Բաբայանի աշխատասենյակում արված գաղտնի լսումները։ Այդ ապացույցների հետազոտման ժամանակ Սամվել Բաբայանը սրտնեղեց, որ գործին չվերաբերող նյութեր են հրապարակվում։ Դատավոր Արշակ Վարդանյանը պարզաբանեց, որ միանգամից չեն կարող հրապարակել կոնկրետ դեպքին վերաբերող ձայնագրությունները։ «Ուրախ կլինեմ, որ առարկայական լինի։ Եւ եթե այս ամենն իրականություն լինի, դահլիճից պետք է գնամ տուն»,- հայտարարեց Սամվել Բաբայանը։ Այս պահին հայտարարվել է ընդմիջում, որից հետո հրապարակվելու են ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունները։   Հիշեցնենք, ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր ձեռք բերել, փոխադրել և պահել, ինչպես նաև՝ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք: Գործով որպես ամբաստանյալ անցնում են նաեւ Սանասար Գաբրիելյանը, Արմեն Պողոսյանը, Կարեն եւ Անդրանիկ Քոչարյանները, Ժորա Զաքարյանն ու Դավիթ Հարությունյանը: Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը կալանավորված են, իսկ մնացածը ստորագրությամբ ազատ են արձակվել: