Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դիլիջանում մնացել են մեռնողներն ու մեռել թաղողները» (տեսանյութ)

Քաղաքականություն
dilijan

«Մերժենք ապօրինությունները, համախմբվենք և փոխենք այս համակարգը»,- «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ ընդվզման օրվան ընդառաջ մարզերով անցնելով՝ հասել է Դիլիջան։ Դիլիջանցում նրան դիմավորում են տարեցները. «Դիլիջանում մնացել են մեռնողներն ու մեռել թաղողները»՝ ասում են նրանք։ Ընդվզման օրը, որ կլինի մինչև տարեվերջ, ամենքն իր բնակավայրի կենտրոնական փողոցներում նույն օրը, նույն ժամին, ձեռք-ձեռքի տված, ցույց է տալու իր ուժը՝ ներկայացնում է Զարուհի Փոստանջյանը։ Ըստ դիլիջանցիներից միկի՝ Դիլիջանում բացված ոչ մի հայտնի կենտրոնում դիլիջանցի չի աշխատում, բոլորը Երևանից են, և այսօր Դիլիջանից ամենամեծ արտագաղթն է գրանցվում։