Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր պարային զույգն առայժմ 8-րդն է վարկանիշային մրցաշարում

Սպորտ
a1gexasahq-28.09.

Հայաստանի գեղասահորդներն այսօր սկսեցին պայքարը 2018թ ձմեռային օլիմպիական խաղերի ուղեգրերի համար:   Մեր մենասահորդուհի Անաստասիա Գալուստյանը, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն ու Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ պարային զույգը մասնակցում են Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում ընթացող Nebelhorn Trophy-2017 միջազգային մրցաշարին, որը միաժամանակ օլիմպիական վարկանիշային կարգավիճակ ունի:   Առաջինը պայքարի մեջ մտան պարային զույգերը, որոնք խաղարկում են օլիմպիական վերջին 5 ուղեգրերը: Կարճ ծրագրի կատարումից հետո Թինա Կարապետյան/Սիմոն Սենեկալ հայկական պարային զույգը 55,05 միավորով գրավեց 8–րդ տեղը: Նրանք ընդամենը 1,27 միավորով են ետ մնում 5-րդ տեղում ընթացող Սեսիլյա Տորն/Յուսիվիլ Պարտանեն ֆիննական զույգից:   Երեկոյան մրցասպարեզը տրամադրվեց արդեն մենասահորդներին: Սլավիկ Հայրապետյանը կարճ ծրագրում վաստակեց 60.25 միավոր եւ 26 մասնակիցների մեջ զբաղեցրեց 13-րդ տեղը: Այստեղ վիճարկում են օլիմպիական 6 ուղեգիր: Սլավիկ Հայրապետյանը 6-րդ տեղում ընթացող մալայզիացի Յուլիան Ժի Ջի Յեին զիջում է 11.72 միավորով:   Նշենք, որ ձմեռային օլիմպիական հաջորդ՝ թվով 23–րդ խաղերը, կկայանան 2018 թվականի փետրվարի 9-25-ը, Փհենյանում (Հյուսիսային Կորեա):