Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ասում են արվեստասեր ժողովուրդ ենք, համաձայն չեմ». Մինաս Զաքարյան (տեսանյութ)

Մշակույթ
nkar-4-1

Նկարիչների միությունում բացվեց գեղանկարիչ Մինաս Զաքարյանի անհատական ցուցահանդեսը։ «Արվեստը կյանքի հիասքանչ պատրանքն է, և մեր Մինասի պատկերաշարը այս ասույթի ապացույցն է»,- ասում է գրող, հրապարակախոս Հակոբ Մարտունին ։ Նկարչության մեջ Մինաս Զաքարյանը փիլիսոփայություն չի սիրում։ Ընդունում է որպես մոտեցում, բայց ասում է՝ իրենը չի։ Կյանքն է սիրում, անկեղծությունը։ Նրա խոսքով` Մարտիրոս Սարյանն ու Մինասն են եղել իր հոգևոր ուսուցիչները։ Գունային աշխարհն էլ Սարյանից է գալիս։ «Երիտասարդ տարիներին, երբ ընկերներս ինձ ուղղակի Մինաս էին դիմում, -ասում է նկարիչը,- մի տեսակ պարտավորեցնող էր կարծես։ Հետո սկսեցի այլ կերպ սրան նայել։ Ասենք, որ Մարտիրոս լիներ, պետք է մեր վարպետի հետ զուգահեռ անցկացնեին»։ Սա Մինաս Զաքարյանի առաջին անհատական ցուցահանդեսն է։ «Ասում ենք արվեստասեր ժողովուրդ ենք, համաձայն չեմ։ Ամեն ազգի մեջ էլ արվեստ սիրող կա։ Իսկ կերպարվեստը գնահատվել է անցյալ դարի 60-ին։ Իրոք զարթոնք էր, իրոք նկարիչները գնահատված էին։ Իսկ այսօր ունենք շատ հիանալի նկարիչներ, որոնց անունը սակայն մեր հանրապետությունից դուրս չի գալիս»։