Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հենրիխ Մխիթարյանը կարեւորում է հայ երկրպագուների աջակցությունը (տեսանյութ)

Սպորտ
sport-mxitaryan-26.09.

ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի խմբային փուլի ԲԿՄԱ - «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումից առաջ կազմակերպված մամուլի ասուլիսին անգլիական թիմի ֆուտբոլիստներից  մասնակցել է Հենրիխ Մխիթարյանը: Մեր ֆուտբոլիստը հույս է հայտնել, որ վաղը մարզադաշտ կգան մեծ թվով հայ երկրպագուներ եւ կաջակցեն իրեն:     «Անցած տարի, «Ռոստովի» հետ հանդիպմանը շատ հաճելի էր տրիբունաներում տեսնել մեծ թվով հայ երկրպագուներին: Կարծում եմ, վաղը նրանք կրկին կաջակցեն ինձ: Ինչ վերաբերում է մեր մրցակցին՝ ԲԿՄԱ-ին, ապա այն բավականին փոխվել է անցած տարվա համեմատ: Սակայն չեմպիոնների լիգան դա Ռուսաստանի առաջնությունը չէ: Կարծում եմ, այստեղ մրցակիցն ուրիշ կերպ կխաղա», - ասել է հայ ֆուտբոլիստը: Հներիխ Մխիթարյանը նաեւ հայտարարել է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» շատ է կարեւորում չեմպիոնների լիգան եւ նպատակ է դրել հաղթել նրանում: Հավելենք, որ եկող տարի լրանում է մանչեսթրցիների այս մրցաշարում տարած առաջին հաղթանակի 50-ամյակը: