Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կրակոցներ Երևանում. Shamshyan.com (տեսանյութ)

Հասարակություն
ed9732691bb523e5a79a801193939c3b

Կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մամիկոնյանց 60 հասցեում՝ «Ասպար Արմս Որսորդական զենքեր և պարագաներ» ընկերության դիմաց կրակոցներ են հնչել. Տեղեկացնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են դեռևս անհայտ հրազենի մի քանի կրակված պարկուճներ, ինչպես նաև Hyundai Sonata մակնիշի 02 QQ 900 համարանիշի, Nissan Latio մակնիշի 35 ԼG 023 համարանիշի ավտոմեքենաներ, որոնց վրա կան ձեռքի և ոտքի հարվածի հետքեր: Քննիչներն ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները կապ ունեն հնչած կրակոցների հետ: Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում։ Լուրին արձագանքել է նաեւ Աշոտ Ահարոնյանը.