Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին

Քաղաքականություն
osce

ԵԱՀԿ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ համանախագահները տարածաշրջան կգան հոկտեմբերի սկզբին։ Այդ մասին ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ  Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են Նյու Յորքում Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳ նախարարների հետ հանդիպումից հետո: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է,  որ նախարարների հետ խորհրդակցությունների հիմնական նպատակը Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման նախապատրաստումն էր: Մինսկի խմբի համանախագահները նշում են, որ նախագահների առաջիկա բարձր մակարդակի հանդիպումը կնպաստի կողմերի միջև փոխվստահության ամրապնդմանը, ինչպես նաև հակամարտության առանցքային խնդիրների շուրջ փոխզիջումային որոշում նրանց մոտ քաղաքական կամքի դրսևորմանը։ Ավելին՝ այստեղ