Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի. Հայաստանը հանձնվելու տեղ չունի

Կարևոր լուրեր Քաղաքականություն
media-1

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կստորագրվի, Հայաստանը հանձնվելու տեղ չունի, այս մասին «Արևելյան գործընկերության ապագան. մարտահրավերներ և հեռանկարներ» թեմայով քննարկմանն ասաց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը։  «Իհարկե Ռուսաստանը կփորձի խոչնդոտել, բայց Հայաստանը նահանջելու տեղ չունի, քանի որ Սերժ Սարգսյանը  ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի գագաթնաժողովում հայտարարեց, որ այն ստորագրվելու է»։  Լեհական EURACTIV Poland-ի գլխավոր խմբագիր Կառոլինա Զբիտնևսկան իր խոսքում նշեց, որ Լեհաստանի արտաքին քաղաքականության հիմնական անկյունաքարերից մեկն այն է, որ Բրյուսելյան գագաթաժողովի ժամանակ ԵՄ-ն հստակ հայտարարություն անի, ըստ որի  անդամ երկրներն ունեն ԵՄ-ին միանալու հեռանկար։ «Եվրոպան առանց սահմանների» ուկրաինական հասարակական կազմակերպության ղեկավար Իրինա Սուշկոյի կարծիքով՝ ուկրաինական Մայդանից հետո Ուկրաինան շատ դժվարությունների է հանդիպել, սակայն միևնույն է, հստակ արդյունքներ է արձանագրել։ «Եվ առանց ավելորդ համեստության կարելի է նշել, որ մենք հաջողության հասանք․ Մայդանից հետո շատերն ասացին, որ ԵՄ-ի արժեքները մեր բոլորի արժեքներն են»,- ասաց Սուշկոն։ Ուկրաինացի բանախոսի կարծիքով՝ ԵՄ-ի անդամ երկրների հետ առանց վիզայի ռեժիմին անցնելն արդեն իսկ մեծ ձեռքբերում է, և հույս հայտնեց, որ առաջիկայում Հայաստանին ևս նման հնարավորություն կընձեռվի։ Մոլդովայի համար նվաճումներից մեկը վիզաների ազատականացումն է, ասում է Մոլդովայի Եվրոպական քաղաքականության և բարեփոխումների ինստիտուտի (IPRE) փորձագետ Յուլիան Ռոսուն: ՝ «Նաև կարևորություն է ստանում Մոլդովայի և Ուկրաինայի միջև համատեղ անցակետերի վերահսկողությունը, որն ավելացնում է տարածաշրջանում անվտանգությունը»:  Ռոսույի խոսքով կա գոհացնող վիճակագրություն, ըստ որի՝ քաղաքացիներին հնարավորություն է տրվել այցելելու Եվրոպական երկրներ, նաեւ մոլդովական ապրանքների արտահանումը հիմնականում 67 տոկոսով կազմում են ԵՄ անդամ երկրները։  Դրական ազդեցոություններից են ապրանքների որակի հսկողությունը, լաբորատորիաների ստեղծումը, ստանդարտների ներդրումը եւ այլն: