Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՈՎ ՈՒՆԻ ՄԵՐ ՄԵՏՐՈՅԻՑ...

Հասարակություն

«Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն անկախ հետազոտությունների եւ վերլուծությունների միջազգային կենտրոնի կողմից արժանացել է աշխատանքի գերազանց որակի ճանաչման ոսկե մրցանակի: Գնահատման հիմնական չափանիշները եղել են ուղեւորափոխադրումների անվտանգության ապահովումը, երթեւեկության ժամանակացույցի անխափան կատարումն ուուղեւորների պատշաճ սպասարկումն է: Սա Երեւանի մետրոպոլիտենին շնորհված երկրորդ մրցանակն է: Առաջինը երեք տարի առաջ շնորհել է ՀՀ կառավարությունը: