Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հրդեհը Մեծ Պառնի գյուղի տարածքում չի հաջողվել մարել

Պաշտոնական
86d8545cf7f19a99b88be5dd1ebd6877

Սեպտեմբերի 22-ին, ժամը 09:30-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի տարածքում կան ծխացող օջախներ, գյուղապետարանի աշխատակիցների կողմից իրականացվում է հերթապահություն: Ժմաը 13:45-ի դրությամբ Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղի տարածքում՝ «Թռչկան» կոչվող ջրվեժ տանող ճանապարհին, ծխացող օջախները դուրս են եկել վերահսկումից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Ժամը 19:55-ին ճանապարհի անանցանելիության և մթության պատճառով աշխատանքները դադարեցվել են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: