Երևանի կենտրոնում տեղի ունեցած սպանության գործով 1 անձ ձերբակալվել է (տեսանյութ)

Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծավալուն ու հետևողական օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ այսօր Կոտայքի մարզում հայտնաբերվել է սեպտեմբերի 14-ին Երևանի «Թուֆենկյան» հյուրանոցի մոտ տեղի ունեցած հանցագործությունը կատարած և հետախուզվող անձանցից մեկը՝ 1957 թվականին ծնված Ռաֆիկ Խաչատրյանը:
Ռաֆիկ Խաչատրյանը ձերբակալված է:
Մյուս հետախուզվողներին՝ 1982 թ. ծնված Ալբերտ Բլբուլյանին և 1984 թ. ծնված Արմեն Կարադավիդովին հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Այս մասին հայտնում է  ոստիկանությունը։

Հիշեցնենք,  սեպտեմբերի 14-ին Երևանի Հանրապետության 48 հասցեում գտնվող հյուրանոցի մոտ՝ 13:30-ի սահմաններում, հնչել են կրակոցներ, որի հետևանքով ստացած հրազենային վնասվածքներից մեկ անձ՝ 1974 թ. ծնված Գագիկ Մոսինյանը, մահացել է, ևս մեկը՝ 1978թ. ծնված Վահագն Աբգարյանը, հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։