Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպանվածի ու վիրավորվածի ինքնությունը հայտնի է. քննչական (տեսանյութ)

Կարևոր լուրեր Պաշտոնական
spanutyun-1

Այսօր Վերնիսաժի մոտ հնչած կրակոցների հետեւանքով, նախնական տվյալներով, սպանվել է մեկ անձ, եւս մեկը՝ վիրավորվել, որոնց ինքնությունը պարզվել է։ Ստացած հրազենային վնասվածքներից մահացել է 1974 թվականի ծնված Գ.Մոսինյանը, վնասվածքներով բժշկական կենտրոն տեղափոխվել Վ.Աբգարյանը։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է մեկ ինքնաձիգ, մեկ ատրճանակ եւ պարկուճներ։ Ստեղծվել է քննչական խումբ եւ իրականացվում են ակտիվ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդում է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Armtimes.com-ի տեղեկություններով, կրակոցներից վիրավորվածն Ալավերդիում քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանն է: Նույն աղբյուրի փոխանցմաբ՝ կրակոցների թիրախը հենց Աբգարյանն է եղել, սակայն սպանվել է 1974 թվականին ծնված Գագիկ Մոսինյանը: [caption id="attachment_1567105" align="alignnone" width="700"]Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim[/caption] [caption id="attachment_1567112" align="alignnone" width="700"]Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim[/caption] [caption id="attachment_1567114" align="alignnone" width="700"]Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim[/caption] [caption id="attachment_1567123" align="alignnone" width="700"]Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim Shots were heard near Tufenkian Hotel of Yerevan, there is one victim[/caption]