Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր կկայանա Տիգրան Լ. Պետրոսյան-Արտաշես Մինասյան սուպերդիմակայությունը

Սպորտ
a1erevan-open-22.09.

Հայաստանի շախմատի ակադեմիայում ընթացող «Երևան Օփեն» միջազգային 2-րդ մրցաշարում աստիճանաբար սրվում է առաջին տեղի համար պայքարը: Արդեն կայացած երեք տուրից հետո 154 մասնակիցների մեջ միավոր չի կորցրել ընդամենը յոթը: Նրանց թվում են Հայաստանի երեք շախմատիստներ՝ գրոսմայստերներ Կարեն Գրիգորյանը եւ Արտաշես Մինասյանը, միջազգային վարպետ Արման Միքայելյանը: Նրանց հետ առաջին յոթ տեղերը բաժանում են նաեւ ռուսաստանցի Արթուր Գաբրիելյանը, չեխ Ալեքսեյ Կիսլինսկին, բելառուսցի Ալեքսեյ Ալեքսանդրով եւ իրանցի Մ.Ամին Տաբատաբաեին: Առաջատարներին կրնկակոխ հետապնդում են 22 շախմատիստ, որոնք ետ են մնում ընդամենը կես միավորով: Այստեղ արդեն գտնվում են մեր առաջատար եւ խոստումնալից շախմատիստները՝ Հրանտ Մելքումյանը, Զավեն Անդրեասյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը, Հովհաննես Գաբուզյանը, Հայկ Մարտիրոսյանը եւ այլն: Այսօր նախատեսված 4-րդ տուրում սպասվում են մի քանի հետաքրքիր դիմակայություններ: Ահա դրանցից մի քանիսը. Տիգրան Լ. Պետրոսյան - Արտաշես Մինասյան Հրանտ Մելքումյան – Հովիկ Հայրապետյան Տիգրան Քոթանջյան – Արման Փաշիկյան