Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը եւ Վաշյե-Լագրավը հաղթողին կորոշեն թայ-բրեյքում

Սպորտ
sport-chess-gavat

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունում կիսաեզրափակիչ փուլի երկրորդ պարտիայում Հայաստանի ներկայացուցիչ Լեւոն Արոնյանը գրոսմասյտերական ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի հետ: Սեւ խաղաքարերով հանդես եկող մեր շախմատիստը բավական վստահ սկսեց եւ արդեն սկզբնախաղում ցույց տվեց, որ պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացմանը: Մաքսիմ Վաշյե-Լագրավն իր հերթին ռիսկի չդիմեց եւ արդեն 19-րդ քայլին համաձայնեց կնքել գրոսմայստերական ոչ-ոքի: Այդպիսով, ընդհանուր հաշիվը դարձավ 1:1: Զույգի հաղթողը կորոշվի վաղը նախատեսված թայ-բրեյքում: Շախմատիստները սկզբում կմրցեն արագ շախմատում,  ոչ-ոքիի դեպքում՝ արդեն կայծակնային շախմատում: Եթե դրանց ընթացքում հաղթողը չորորշվի, ապա կնշանակվի «արմագեդոն», որտեղ սպիտակները պետք է անպայման հաղթեն, իսկ սեւերը կարող են նաեւ ոչ-ոքի խաղալ եզրափակիչ մտնելու համար: