Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԷԿ առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու համար օգնություն կտրվի

Տնտեսություն
aaa

Վիեննայում անցկացվող ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի պատվիրակությունը ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ հանդիպել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Յու.Ամանոյի հետ։ Քննարկվել են ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության հետ կապված հարցեր։ Նախարար Աշոտ Մանուկյանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին ներկայացրել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգման և արդիականացման ծրագրի ընթացքը։ Կարևորվել է ԱԷՄԳ-ի դերը ՀԱԷԿ-ի անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված աջակցության ծրագրերի իրականացման գործում։ Հանդիպման ժամանակ զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու ծրագրին և այդ գործընթացին ԱԷՄԳ-ի աջակցության տրամադրման հնարավորություններին։  Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-22 Վիեննայում ընթանում է ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր կոնֆերանսի 61-րդ նստաշրջանը, որին մասնակցում է նաև Հայաստանի պատվիրակությունը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի գլխավորությամբ։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն