Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լոնդոնում ցուցադրվել է Ադրբեջանի համար նախագծված իսրայելական ինքնագնաց ականանետ. razm.info

Քաղաքականություն
Spera-MK2-2-768x432

Իսրայելական Elbit Systems ընկերությունը Լոնդոնում անցկացված DSEI 2017 ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայացրել է նույնպես իսրայելական SandCat զրահամեքենայի վրա տեղադրված 120 մմ տրամաչափի SPEAR Mk2 ինքնագնաց ականանետը: Զինտեխնիկայի վրա ադրբեջաներենով գրառում է: Ականանետի լուսանկարը հրապարակվել է ռազմական բլոգներից մեկում: Ականանետի վրա գրված է «ADDIM ATMAYIN», ինչն ադրբեջաներենից թարգմանած նշանակում է «Քայլ մի՛ գցեք»: Սա, ամենայն, հավանականությամբ, նշանակում է, որ իսրայելական ընկերությունը Լոնդոնում ցուցադրել է հենց Ադրբեջանի համար արտադրված SPEAR Mk2 ինքնագնաց ականանետ: Այս ենթադրությունը հաստատվում է նաև այն փաստով, որ 2017 թ. օգոստոսին Ադրբեջանի նախագահին ցուցադրել էին ԲՏՌ-70-ի շասսի վրա մոնտաժված SPEAR ականանետ: Այս տարբերակը հանձնվել է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) սպառազինությանը: Այսպիսով կարող ենք եզրակացնել, որ Ադրբեջանի բանակին կամ մատակարարվել, կամ մատակարարվելու են SPEAR Mk2 ականանետի ավելի մոբիլ տարբերակներ՝ տեղադրված Plasan ընկերության SandCat զրահամեքենաների վրա: Ավելացնենք, որ Ադրբեջանն իսրայելական նույն ընկերությունից արդեն գնել է ինքնագնաց ականանետներ: 2012-ին Ադրբեջանը Elbit Systems-ից գնել է 120 մմ տրամաչափի Cardom ավտոմատ ականանետներ: «Խաղաղության խնդիրների հետազոտման Ստոկհոլմյան ինստիտուտի» (SIPRI) տվյալներով` Ադրբեջանը գնել է 10 միավոր, իսկ «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» (ЦАМТО) տվյալներով՝ 18 միավոր նման ականանետ: Ականանետները 2011 և 2013 թթ. ցուցադրվել են Ադրբեջանում անցկացված զորահանդեսներում՝ մոնտաժված են Mercedes մակնիշի բեռնատար ավտոմեքենայի շասսիի վրա: Ավելացնենք, որ Ադրբեջանի բանակը արդեն ստացել է SandCat զրահամեքենաներ, որոնցից առնվազն մեկի վրա տեղադրվել է Spike հակատանկային հրթիռային համակարգ: LAHAT հակատանկային հրթիռային համակարգեր էլ տեղադրվել են Ադրբեջանի բանակի Մի-17 ուղղաթիռների վրա: Հավելելենք, որ 2017 թ. օգոստոսին Իլհամ Ալիևին ցուցադրել էին նաև ՊՍԾ սպառազինությունը համալրած հետևյալ սպառազինությունը՝ Թուրքական արտադրության «Կոբրա» զրահամեքենայի վրա տեղադրված LAHAT հակատանկային հրթիռներ, Ադրբեջանում Իսրայելի հետ համատեղ ընկերությունում հավաքված Orbiter-1K մահապարտ ԱԹՍ, Իսրայելական արտադրության Harop մահապարտ ԱԹՍ: Spera-MK2-1 Spera-MK2-3-e1505737586219 zRo1PKMZIgH_aoAZF2ShE-zEP5s81xkZwQC1M5_a6BuCn1I0Eyp0Oz76DmCtRMuLdNITs3KIVeOaV9fn4S0Tig