Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իշխանությունները պետությունը տանում են դեպի գահավիժող անդունդ. սփյուռքահայ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Untitled1-4

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի ամերիկահայ պատվիրակ Զարեհ Փալյանը սարսափած է այսօրվա Հայաստանից. «Ամեն ամսի 20-ից ես ինքս որ Ամերիկայից թոշակ եմ ստանում, ամսի 20-ից ես պարտք եմ վերցնում, որովհետեւ չորս կողմս էնքան կարիքավոր մարդ կա, ես իմ դրամը տալիս եմ նրանց, գազս էլ են անջատում»: Հայը հանճարեղ ժողովուրդ է, արժանի է ամենալավ ապրելու, բայց ամենավատն է ապրում, խուճապի մեջ. «Փախչում են»: Պարոն Փալյանը լսել է, որ «Հայաստան-Սփյուռք» համաժողովի արդյունքում ձեւավորվելիք Համահայկական խորհուրդը ղեկավարելու հավակնություն ունի Սերժ Սարգսյանը: Այդ մտքից էլ է սարսափած. «Սերժ Սարգսյանն արդեն Հայաստանը ղեկավարում է եւ արդյունքները սփոփիչ չեն՝ արտագաղթ»: Փոխարենն այս մարդը գրեթե զվարճանում է Սերժ Սարգսյանի այն մտքից, որ մինչեւ 2040 թվականը Հայաստանում պետք է ապրի 4 միլիոն մարդ. «Պետք է փոփոխություն լինի, որպեսզի 4 միլիոն դառնա 3 միլիոնը»: Հայաստանում իշխանությունը անսահման ագահության մեջ է ու չի երեւում, որ մտադիր են դադարեցնել: Իսկ դադարեցնել պետք է. «Մարդիկ էնպիսի մի երանության մեջ են ընկել, խոպան են ընկել, թալանեն, չխղճան էն չունեւորին, պարզ հայ մարդուն, չունեցած դրամներից 5-7 դրամ որոշեն էլեկտրականության համար ավելացնեն»: Ի վերջո Զարեհ Փալյանը հասկացել է Հայաստանի իշխանությունների մտածողությունը՝ նրանք պետությունը տանում են դեպի գահավիժող անդունդ. «Ոչ թե փոխվելու միտք ունեն, այլ ամեն ինչ անում են, որ էս ժողովուրդը անպայման լքի Հայաստանը»: