Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

64 միլիոն դոլարի եկեղեցաշինություն՝ 10 տարում. b4b.am

Քաղաքականություն
842562

Վերջին շրջանում բուռն քննարկման առարկա է դարձել եկեղեցաշինության թեման։ Մարդիկ քննարկում են, թե որքանով է ճիշտ ներդրումներ անել եկեղեցիների շինարարության մեջ, երբ կարելի է գործարան կառուցել, հաշվում են կառուցված եկեղեցիների թիվը, քննարկում ընդհանրապես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եկեղեցու դերը հայ ժողովրդի պատմության մեջ և այլն։ 1 Իրականում, վերջին տարիներին Հայաստանում կառուցված մի քանի տասնյակ եկեղեցիների մեծագույն մասը կառուվել է ոչ թե ՀԱՍԵ-ի միջոցներով, այլ առանձին անհատների՝ հիմնականում հարուստ գործարարների։ Այս տեսանկյունից՝ եկեղեցաշինության մեջ գումար ներդնելու թեման ինքնին դառնում է անիմաստ, քանի որ դրանք մասնավոր գումարներ են, և մարդն է ինքն է որոշում՝ ինչպես ծախսել իր գումարը։ Ի վերջո, եթե եկեղեցու համար ծախսվող մի քանի հարյուր հազար կամ միլիոն դոլարը կարող էր ներդրվել բիզնեսի մեջ և եկամուտ բերել, դա առաջին հերթին պետք է անհանգստացնի այդ գումարը դնողին։ Ու եթե հաջողակ, իր շահերը բոլորից լավ գիտակցող գործարարը որոշում է փող հատկացնել եկեղեցի կառուցելու համար, ուրեմն տնտեսական նպատակահարմարության թեման մյուսների համար ավտոմատ փակվում է։ Սակայն ՀԱՍԵ-ն շինարարություն է իրականացնում նաև իր միջոցներով։ Ավելի ճիշտ՝ իր կողմից հանգանակված միջոցներով։ Քանի որ թեման շատերին է հետաքրքիր, մենք հաշվել ենք ՀԱՍԵ-ի կողմից վերջին տարիներին իրականացված շինարարության ծավալներն ու դինամիկան։ Սկսենք ամենաթարմ տվյալներից։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2017 թվականի հունվար-հուլիսին ՀԱՍԵ-ի հանգանակած միջոցներով իրականացվել է շուրջ 978 մլն դրամի շինարարություն։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այդ ծավալն ավելացել է 62.9%-ով։ Ընդհանուր շինարարության անկման ֆոնին այս աճը արտասովոր է դիտվում, սակայն բացատրություն ունի։ Հիշեցնենք, որ վերջերս մամուլում տեղեկություն հայտնվեց, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու (ՀԱՍԵ) եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել՝ 1,5 մլն դոլար արժեքով։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ կառուցված շինությունը «Վարպետաց տուն»-ն է: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներքո գործում են հայորդած տներ, սակայն այդ կառույցը յուրահատուկ է: Կրկին նվիրված է երեխաներին, բայց առավել չափով ծառայելու է հաշմանդամ երեխաներին և նախատեսված է իրենց համար իբրև սոցիալական, մշակութային կենտրոն, որտեղ իրենք ուսանելու են տարբեր արվեստներ, արհեստներ»,- ասել էր Տեր Վահրամը։ Ընդ որում, այդ 62.9%-անոց աճը շեղվում է հենց ՀԱՍԵ-ի՝ վերջին տարիների ցուցանիշներից։ Ինչպես տեսնում եք ստորև բերված գծապատկերում, ՀԱՍԵ-ի կողմից հանգանակված միջոցներով իրականացված շինարարության ծավալները վերջին 5 տարիներին կայուն կերպով նվազել են։ Հատկապես 2016 թվականին շինարարության նվազումը խորն է եղել՝ 60%, ու նաև հենց նախորդ տարվա անկմամբ է պայմանավորված այս տարվա աճը։ HASE1 Վերջին 10 տարիների՝ 2007-2016 թվականների ընթացքում ՀԱՍԵ-ի միջոցներով իրականացված շինարարության ծավալների գծապատկերն ավելի խոսուն է։ Ինչպես տեսնում եք՝ 2000-ականների վերջին շինարարության ծավալներն աճել են և 2011 թվականին հասել առավելագույնին՝ 3 մլրդ 477.5 մլն դրամ։ Թեթև անկում գրանցվել է միայն 2009թ. ճգնաժամային տարում։ HASE2 2012 թվականից սկսած՝ ՀԱՍԵ-ի միջոցներով իրականացված շինարարության ծավալները նվազել են։ 2016 թվականի ծավալը՝ 1 մլրդ 351.1 մլն դրամ, նվազագույնն է՝ վերջին 10 տարիների կտրվածքով։ Ստացվում է՝ որքան եկեղեցին ավելի քիչ գումար է ծախսում շինարարության վրա, այնքան խոսակցություններն ու քննադատությունները թեժանում են։ Ավելին՝ այստեղ