Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարդուն պետք է դնել մարդու տեղ. կառավարման մասնագետ (տեսանյութ)

Հասարակություն
ruben

Հայաստանում շատ հաճախ կարելի է տեսնել, թե ինչպես են կառավարիչները վիրավորում իրենց ենթականերին. ասում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման և հոգեբանության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Ռուբեն Աղուզումցյանը: Բանախոսի խոսքով՝ կառավարման ֆունկցիաները պետք է ունենան աստիճաններ. «Թռիչքաձև չի կարելի կազմակերպել կառավարումը: Երբ ղեկավարը սկսվում է աջակցել եւ կառավարել որեւէ  ստորադասի աշխատանք եւ անտեսում է միջանկյալ օղակները՝ տեղակալին, վարչության պետին, ապա ստեղծվում է վատ հոգեբանական մթնոլորտ:  Կառավարումն արդյունավետ է, եթե կա հետադարձ կապ , այլ կերպ ասած՝ փորձ»: Հոգեբանի խոսքով` պետք է հարգանքով վերաբերվել մարդուն, կամ ինչպես ասում են՝ մարդուն պետք է դնել մարդու տեղ. «Ինքնակառավարման շնորհիվ կարողանում ենք ճիշտ որոշումներ ընդունել: Պետք է միշտ առաջ գնալ չվիրավորելով դիմացինին»: