Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մարկ Փրիթչարդը՝ Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում

Կարևոր լուրեր Քաղաքականություն
TradeEnvoyMarkPritchard

ՄԹ վարչապետ Թերեզա Մեյը ՄԹ պառլամենտի անդամ Մարկ Փրիթչարդին նշանակել է Միացյալ Թագավորության Առևտրի հարցերով հանձնակատար Հայաստանում և Վրաստանում։ Առևտրի հարցերով հանձնակատարները վարչապետ կողմից նշանակված խորհրդարանականներ են՝ ընտրված քաղաքական սպեկտրի տարբեր ներկայացուցիչներից: Նրանք զբաղվում են մեկ կամ ավելի նորահայտ  շուկաներով, որոնցում ՄԹ կառավարությունն առևտրային և ներդրումային հնարավորություններ է տեսնում: Առևտրի հարցերով հանձնակատարները աջակցում են տնտեսական աճի խթանմանը՝ հիմնվելով ՄԹ-ի և այդ շուկաների միջև առկա հարաբերությունների վրա և առավելագույնի հասցնելով երկկողմանի առևտուրը: Պարոն Փրիթչարդն իր նշանակման առթիվ ասել է. «Ես պատիվ եմ ունեցել ստանալու Վարչապետի հրավերը՝ ստանձնելու ՄԹ Առևտրի հարցերով առաջին հանձնակատարի դերը Հայաստանում և Վրաստանում։ Իմ նշանակումն ընդգծում է Վրաստանի և Հայաստանի հետ ՄԹ առևտրի և ներդրումների խթանման կարևորությունը և Նորին Մեծության կառավարության հանձնառությունը մեր երկրների միջև առևտրային և գործարար ձեռքբերումների խթանման քաղաքականությանը։ Առկա են առևտրի և ներդրումների շատ հնարավորություններ, որոնք հարկ է իրացնել։ Կից ներկայացնում ենք պարոն Փրիթչարդի լուսանկարը։ Նրա կենսագրական տեղեկությունները ներկայացված են ստորև։    

  • 2015 թվականից ՄԹ պառլամենտում ներկայացնում է Ռեքին (Շրոփշիր) ընտրատարածքը (ունի ավելի քան 12-ամյա պառլամենտական գործունեություն)
  • ՄԹ վարչապետի կողմից նշանակվել է Եվրոպայի խորհրդի Միգրացիայի, փախստականների և տեղահանված բնակչության հանձնաժողովի անդամ (2015-ից մինչ օրս)
  • Վարչապետի կողմից նշանակվել է ՄԹ պառլամենտի Մարդու իրավունքների հարցերով համատեղ հանձնաժովի անդամ (2015-ից մինչ օրս)
  • Վարչապետի կողմից նշանակվել է Ազգային անվտանգության ռազմավարության հարցերով համատեղ հանձնաժովի անդամ (2011-2015)
  • Արտաքին գործերի նախարարի կողմից նշանակվել է որպես ՄԹ պատվիրակ ՆԱՏՕ-ի Պառլամենտական ասամբլեայում
  • Խոսնակի Նախագահողների խմբի անդամ է, վերջերս ղեկավարել է «Ժամանակակից ստրկության մասին օրինագծի» քննարկումները, ՄԹ խորհրդարանում ղեկավարում է իրեն պատվիրակված օրինագծերի քննարկումները 
  • Պահպանողական կուսակցության միջազգային գրասենյակի նախկին փոխնախագահ
  • Աշխատել է մի շարք հանձնաժողովներում, վերջերս հանդիսացել է Մարդու իրավունքների հարցերով համատեղ հաձնաժողովի անդամ
  • Լատվիայի պառլամենտական խմբի ղեկավարն է
  • Բրիտանաիռլանդական պառլամենտական ասամբլեայի անդամ է
  • Պահանողական կուսակցության Արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահն է
  • Կիբեռանվտանգության հարցերով պառլամենտական խմբի հիմնադիր ղեկավարն է
  • Բրիտանաամերիկյան պառլամենտական խմբի գործադիր հանձնաժողովի ընտրված անդամ է
  • Հետբուհական կրթություն է ստացել Զինված ուժերի պառլամենտական ծրագրում, այցելել է Իրաք և Աֆղանստան
  • «Խորհրդարանականները հանուն գլոբալ գործողության»  միջազգային ցանցի խորհրդի անդամ է
  • Մահապատժի վերացման հարցերով պառլամենտական խմբի համանախագահն է
  • Ունի երկու մագիստրոսական կոչում՝ միջազգային դիվանագիտության  (Բուքինգհեմ) և մարկետինգի կառավարման (Լոնդոն Գիլդհոլ)
Բրիտանական դեսպանատուն Երևանում