Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում մեքենաներ են միմյանց բախվել. կան վիրավորներ

Կարևոր լուրեր Պաշտոնական
1493378426_vtar

Սեպտեմբերի 17-ին, ժամը 17:10-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Արարատյան և Կոմունարներ փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes ML» մակնիշի 12 PP 888 (վարորդ՝ 1995 թ. ծնված Լ. Մ.) և «ՎԱԶ-21172» մակնիշի О 998 КН 152 (վարորդ՝ 1979 թ. ծնված Հ. Մ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-21172» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ՝ 1989 թ. ծնված Գ. Ս.-ը և 1949 թ. ծնված Հ. Կ.-ը հոսպիտալացվել են Էջմիածնի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: