Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր եւ Վահագն Դավթյանները մտել են եզրափակիչ փուլ

Սպորտ
a1gimnastika-1709

Հայաստանի մարմնամարզիկները փոփոխակի հաջողությամբ են հանդես եկել Փարիզում մեկնարկած սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլի մրցումային առաջին օրը: Մեր երեք մարզիկներից առավել բարձր արդյունք ցույց է տվել Արթուր Դավթյանը, որը հենացատկի որակավորման փուլում զբաղեցրել է 3-րդ տեղը: Նա միաժամանակ մտել է օղակներ ձեւի եզրափակիչ փուլ, քանի որ այդ վարժությունում գրավել է 8-րդ տեղը: Այստեղ նրա մրցակիցներից մեկը կլինի Վահագն Դավթյանը, որը որակավորման փուլից հետո 5-րդն է: Նժույգաթափերում Արթուր Դավթյանը ճանաչվել է 9-րդը, իսկ Հարություն Մերդինյանը՝ 21-րդը: Արթուր Դավթյանը, որը մասնակցում է նաեւ բազմամարտին, հանդես եկել նաեւ զուգափայտերի վրա, որտեղ բավարարվել է 11-րդ տեղով: Այսօր տեղի կունենան եզրափակիչ փուլի մրցումները: