Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արցախի Տող գյուղի մելիքական ապարանքում աննախադեպ բազմություն է հավաքվել

Հասարակություն
10

Արցախի Հադրութի շրանի Տող գյուղում արդեն 4-րդ անգամ կազմակերպվում է գինու փառատոն: Տողի մելիքական ապարանքում իսկական տոն է. բազմաթիվ արցախցիներ, հյուրեր, զբոսաշրջիկներ տոնական տրամադրության մեջ են: Այս տարի գրանցվել է աննախադեպ հետաքրքրություն փառատոնի նկատմամբ. մեզ հետ զրույցում ասաց Արցախի հանրապետության Էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության ծրագրերի կառավարիչ Արտակ Գրիգորյանը: «Մասնակիցների թիվը այս տարի աննախադեպ է: Սա յուրահատուկ հարթակ է ՀՀ և Արցախի գինեգործների մեջ փոխհարաբերվելու, փորձի փոխանակման համար, նպատակ ունենք՝ իվենթ-տուրիզմը զարգացնելու, և դա հաջողվում է: Փառատոնը հստակ տեղ ու ժամկետ ունի, և զբոսաշրջային օպերատորների փաթեթի մեջ է»,- նշում է Արտակ Գրիգորյանը: Այս պահին զբոսաշրջիկների թվի հստակ ցուցիչ չկա, բայց ըստ դիտարկումների՝ նկատելի է նրանց թվի աճը, ինչը խոսում է Արցախի նկատմամբ հետաքրքրության մասին: 4 6 7 8 9