Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսերենի խորացված ուսուցումը տնտեսական առումով անհեռանկարային է. ԻՔՄ

Քաղաքականություն
234801665

Հայաստանում ռուսաց լեզվի դասաժամերն ավելացնելու նախաձեռնությունը չի կարող հիմնավորվել տնտեսական գրավիչ հեռանկարներով: Այս մասին են վկայում Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալները, ըստ որոնց ՀՀ առևտրային գործըներների առաջին տասնյակում միայն երեք երկիր կա, որտեղ գործածական է ռուսերենը: Ընդ որում, այդ երկրներից մեկի դեպքում պատկերը արագընթաց փոխվում է: Եվ այսպես, համաձայն ԱՎԾ տվյալների՝ Հայաստանի ամենամեծ առևտրային գործընկերների տասնյակն ունի հետևյալ տեսքը՝ Ռուսաստան - 28.2% Չինաստան - 11.2% Թուրքիա – 5,5% Գերմանիա – 4,7% Իրան – 4,4% Իտալիա – 4,1% Կանադա – 3,1% Ուկրաինա – 2,9% Վրաստան – 2,6% ԱՄՆ – 2,6% Նշված երկրներում ռուսերենը կիրառելի է միայն Ռուսաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Ընդ որում, Վրաստանի վարած կրթական քաղաքականության արդյունքում երիտասարդությունն ավելի ու ավելի շատ տիրապետում է անգլերենի և արդեն ոչ շատ տարիներ անց Վրաստանի հետ գործնական հարաբերություններ հնարավորություն կլինի վարել առավելապես անգլերենով: Ուկրաինայում, թեև բնակչության զգալի հատվածի համար ռուսերենը հանդիսանում է մայրենի լեզու, այնուամենայնիվ, պետական քաղաքականության համաձայն խորացվում է անգլերենի ուսուցումը: Հայաստանի խոշորագույն առևտրային գործընկեր մյուս երկրներում ռուսերենը չունի որևէ էական տարածում, իսկ գործնական շփումներն իրականացվում են կամ ազգային լեզուներով՝ պարսկերեն, գերմաներեն, չինարեն, թուրքերեն, իտալերեն, կամ անգլերենով: Հարկ է նշել նաև, որ ըստ ԱՎԾ նույն տվյալների՝ մյուս այն երկրների հետ, որտեղ ռուսերենը այս կամ այն կերպ լայնորեն կիրառելի է, Հայաստանը գրեթե առևտրային կապեր չունի: Այսպես, ԵԱՏՄ անդամ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, ԱՊՀ անդամ Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի հետ Հայաստանը առևտրային հարաբերություններ գրեթե չունի: Ինչ վերաբերում է ընդհանրապես աշխարհում տարածված լեզուներին, ապա ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» այս հոդվածում:  Ըստ այդմ, ռուսերենը անգամ չի մտնում աշխարհում ամենատարածված լեզուների հնգյակի մեջ: Աշխարհում ռուսերենի այս կամ այն կերպ տիրապետում է մոտ 260 միլիոն մարդ: Այնինչ, անգլերենի տիրապետողների թիվը մոտ մեկ միլիարդ է: Անգամ իսպաներենի տիրապետողների թիվը երկու անգամ ավել է ռուսերեն իմացողներից: Տնտեսական տեսանկյունից ռուսերենի իմացությունը կնպաստի դեպի Ռուսաստան արտագնա աշխատանքի գնացողների քանակի ավելացմանը: Սակայն, դա հանգեցնում է դեմոգրաֆիական խնդիրներին: Ավելին, դա կխորացնի աշխատանքային միգրացիայի ռուսական ուղղության մոնոպոլիզացիան: Այնինչ, օգտակար կլիներ, եթե Ռուսաստանի փոխարեն աշխատանքային միգրանտների մի մասը գնար եվրոպական երկրներ: Այդ երկրներում հայաստանցիները կաշխատեին ավելի լավ պայմաններում, և այդ կերպ կնվազեր Հայաստանի տնտեսության կախվածությունը Ռուսաստանում տնտեսական ցնցումներից: Վահե Ղուկասյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»