Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էդ. Նալբանդյանն ընդունել է Վլադիմիր Պուտինի ներկայացուցչին (տեսանյութ)

Պաշտոնական
8764_hq

Սեպտեմբերի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց միջազգային մշակութային համագործակցության հարցերով Ռուսաստանի նախագահի ներկայացուցիչ, հատուկ հանձնարարություններով դեսպան Միխայիլ Շվիդկոյին: Էդվարդ Նալբանդյանն ու Միխայիլ Շվիդկոյը հանգամանալից զրույց ունեցան երկկողմ մշակութային և հումանիտար փոխգործակցության շուրջ, քննարկեցին առաջիկայում նախատեսվող համատեղ մշակութային միջոցառումների նախապատրաստական աշխատանքները։ Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ մշակութային համագործակցությանն առնչվող հարցերի վերաբերյալ։