Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբաններին զննում են, փոստատարին՝ ոչ

Քաղաքականություն
sasna-crer1-1

Սասնա ծռերի 18 անդամների գործով դատական նիստը դեռ չսկսված՝ ընդմիջվեց 15 րոպեով։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանը տեղեկացրեց, որ կարգադրիչներից գրություն է ստացել այն մասին, թե փաստաբաններից Մուշեղ Շուշանյանը հրաժարվել է հանել իր պայուսակի մետաղական իրերը։ Դատավորը 15 րոպեով հեռացավ խորհրդակցական սենյակ՝ փաստաբանի վարքագծի վերաբերյալ որոշում կայացնելու։ Փաստաբաններից Լուսինե Սահակյանն ու Նինա Կարապետյանցը եւս հրաժարվեցին բացել իրենց պայուսակները. նրանց վերաբերյալ նույնպես արձանագրություն է կազմվել Այս պահին փաստաբանները ներկայացնում են իրենց առարկությունները։ Ի դեպ, այսօր մինչ փաստաբաններից պահանջում էին իրենց պայուսակները բացել, փոստատարը 2 մեծ տոպրակով մտավ դատարանի շենք, սակայն ոչ ոք նրան չզննեց։ Սա առաջացրեց փաստաբան Նինա Կարապետյանցի դժգոհությունը. «Միգուցե նա պայթուցիկ սարք է բերում դատարան»։ Հիշեցնենք, որ Սասնա ծռերի 18 անդամներից որևէ մեկը չի մասնակցում դատական նիստին։ Նրանք հեռացված են՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու՝ ոտքի չկանգնելու համար։