Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը կդիմանա՞ 60-օրյա պաշարմանը. Նիկոլ Փաշինյանի հարցը (տեսանյութ)

Քաղաքականություն
g4_M4tbUzd8

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց Պաշտպանության նախարարին՝ մեր մարտունակության հետ կապված. արդյո՞ք մենք պատրաստ ենք 60-օրյա պաշարման։ «Ապրիլյան պատերազմի ընթացքում եղել են դեպքեր, երբ մեր զինված ուժերի տանկերը այսպես ասած խոդ չեն ընկել, արդյո՞ք կառավարությունը երաշխավորում է, որ այսօր ՀՀ ԶՈՒ բոլոր տանկերը եւ մյուս տեխնիկան գտնվում է այսպես ասած նախադու վիճակում, որ ապահոված է մեր բանակը բոլոր տիպի զենք- զինամթերքով, արդյո՞ք երաշխավորում եք, որ այսօր ՀՀ-ն պատրաստ է 6 ամիս մարտական գործողություններ վարել՝ նկատի ունենալով ռազմամթերքի անհրաժեշտ պաշարը»: «Մենք կարող ենք հստակ ֆիքսել, որ ՀՀ ԶՈՒ-ն այսօր գտնվում է մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարելու իրենց առջեւ դրված մարտական խնդիրները»,- պատասխանեց նախարար Վիգեն Սարգսյանը: Վիգեն Սարգսյանը հրավիրեց Նիկոլ Փաշինյանին մանրամասն զրույցի՝ ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման միտումները թեմայով՝ վստահեցնելով, որ Փաշինյանը հաճելիորեն զարմանալու է: Ինչ վերաբերում է թռչող սարքերին՝ նախարարն ասաց. «Անօդաչու թռչող սարքեր մենք էլ ունենք՝ մեր արտադրության»: Ընդ որում, նա շեշտեց, որ ոչ թե հավաքել ենք այստեղ այլ հենց մենք ենք արտադրել: