Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ-ը Սվիտալսկիի հետ քննարկել է փաստաբանների խուզարկության հարցը

Քաղաքականություն
21742319_1470671743015832_1851015291_o

Սեպտեմբերի 12-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում մարդու իրավունքներին առնչվող վերջին զարգացումները, այդ թվում՝ Պաշտպանի իրավական դիրքորոշումն ու առաջարկները փաստաբանների գործունեության երաշխիքների, մասնավորապես՝ դատարան մուտք գործելիս զննության կամ խուզարկության պրակտիկայի վերաբերյալ: Դեսպանը վերահաստատել է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղված ԵՄ էական աջակցությունը: Պյոտր Սվիտալսկին շեշտել է Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը համակարգային խնդիրների լուծման ոլորտում՝ կապված դատական իշխանության անկախության ապահովման, վատ վերաբերմունքի կանխարգելման, հավաքների ազատության և խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության հետ: Պաշտպանը բարձրացրել է նաև գործարարների շահերի պաշտպանության կարևորությունը:   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ