Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ փոխնախագահի տրամաբանությամբ՝ եթե իրենք իշխանության մեջ չեն, ուրեմն ընդդիմություն են (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
melkumyan

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անձամբ դեռ կենցաղում չի տեսնում վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության օգուտները, դաշնակցական պատգամավորի համար միեւնույն է, թե հաջորդ տարի ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը, կարեւորը, որ ծրագրերից շեղում չլինի. «Իրականացնողը ո՞վ կլինի. մեզ համար, իհարկե, կարեւոր է, որ նա իր հոգով- սրտով էս գործը լիարժեք կարողանա կատարել, բայց էդպիսի մարդիկ շատ կան»: Միայն ժամանակը ցույց կտա, թե ում վարչապետությունն ավելի մոտ կլինի Դաշնակցության սրտին, այսօր Արմեն Ռուստամյանը չի ուզում այդ մասին խոսել հանուն լրատվամիջոցների վերնագրերի: Դաշնակցությունը վարչապետի իր սեփական թեկնածուն ունենալու մասին չի մտածում, դա Հանրապետականի պաշտոնն է: Ի դեպ, պարոն Ռուստամյանն այսօր հրաժարվեց խոսել 2018-ից հետո կոալիցիոն հուշագրին «Ծառուկյան դաշինքի» միանալու հնարավորության մասին՝ անվանելով այն հիպոթետիկ: ԱԺ փոխնախագահ  Միքայել Մելքումյանը հերթական անգամ մեջբերում է Օտտո ֆոն Բիսմարկի նույն միտքը. «Քաղաքականությունը հնարավորի արվեստ է»: «Ծառուկյան դաշինքի» օրակարգում Հանրապետականի եւ Դաշնակցության հետ 2018-ին կոալիցիա կազմելու հարց չկա, այսօր դաշինքը դեռ ընդդիմություն է: Միքայել Մելքումյանի տրամաբանությամբ՝ եթե իրենք իշխանության մեջ չեն, ուրեմն ընդդիմություն են. «Ես էդպես չի եղել, որ ընդդիմությունից անցել եմ իշխանության: Մենք պետք է գնանք էն ճանապարհով, որը մեր ազգային պետական շահերն է սպասարկում»: Ի դեպ, դաշինքն այս պահին չի քննարկում նաեւ վարչապետի սեփական թեկնածու ներկայացնելու հարցը, այստեղ էլ շատ բան Միքայել Մելքումյանի համար կորոշի պահը՝ կգա, կքննարկեն: