Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու Լևոն Մկրտչյանը չպետք է հրաժարական տա ըստ Արմեն Ռուստամյանի (տեսանյութ)

Քաղաքականություն
A5FA68CA-636A-40F8-B247-9CE36BB120E5_cx0_cy10_cw0_w1023_r1_s

Մարդասպանության պատճառ դարձած Հրազդանի քաղաքապետի անչափահաս որդին անմեղ է, որովհետեւ դատապարտված չէ,-ասում է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Թող քննություն կատարվի, ինքն իր արժանի պատիժն ստանա իր կատարած արարքի մասով»: Պարոն Ռուստամյանը պարզաբանում է, թե ինչու նախարար Լեւոն Մկրտչյանը չպետք է հրաժարական տա այդ պատանուն ոսկե մեդալի ներկայացնելու համար, որը Բաղրամյան 26-ում նրան հանձնել է Սերժ Սարգսյանը. «Եթե ինչ-որ մեկն, օրինակի համար, պետք է դիպլոմ ստանա, բայց կատարել է ինչ-որ հանցանք, ուրեմն պետք է կասեցնեն դիպլոմ ստանալու ընթա՞ցքը»: Լեւոն Մկրտչյանի հրաժարականը պահանջել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը, սակայն Արմեն Ռուստամյանին այդ պահանջը ոչինչ չի ասում: Նա  չի հասկանում քաղաքապետ հոր ավտոմեքենայով մարդ սպանելու եւ բարձր առաջադիմությամբ սովորող լինելու միջեւ կապը. «Պաշտոնանկ անելու ձեւեր կան, դրա համար նախատեսված կարգ կա, էդ ամենը կանեն, կհասնեն իրենց նպատակին»: Ի դեպ, պատգամավորն անդրադարձավ նաեւ խորհրդարանի «Ելք» խմբակցության նախաձեռնությանը, որով Հայաստանը պետք է դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից. «Մենք դեմ ենք քվեարկելու, եթե էդպիսի առաջարկ եղավ, որովհետեւ սա խաղ ու պար չի՝ էսօր մտնենք, վաղը դուրս գանք»: Հայաստանն արդեն իսկ լուրջ քայլ է արել ԵՏՄ մտնելով,-ասում է պարոն Ռուստամյանը: Այն մեզ համար կայուն եւ խաղաղ զարգանալու միջավայր է ապահովել. «Մենք ուրիշ այլընտրանք մեր անվտանգության հետ կապված հարցերի էսօր չունենք դժբախտաբար»: Եվ հետո մենք արդեն Եվրամիության հետ ըստ պարոն Ռուստամյանի համապարփակ համաձայնագիր ենք մտադիր ստորագրել: Նույնիսկ Եվրամիությունն է հասկացել, որ մեզ չի կարելի ընտրության առաջ կանգնեցնել. «Եվ հենց Եվրամիության հեղինակության խնդիրն է առաջացել, դրա հետ կապված զարգացումներն Ուկրաինայում եւ այլ տեղերում տեսանք ինչի հանգեցրեց»: Հայտնի է, սակայն, որ ԵԼՔ-ը հիմնավորել է, թե ինչու պետք է հրաժարվել ԵՏՄ անդամակցությունից: Արմեն Ռուստամյանի համար այդ հիմնավորումները քիչ են, պետք է եղած ռեսուրսներն օգտագործել ի շահ Հայաստանի Հանրապետության: