Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել ընտրությունները. Առավոտ

Հասարակություն
ara-zohrabyan1

ՀՀ փաստաբանների պալատում այսօր պալատի նախագահի ընտրություններ են: Միակ թեկնածուն գործող նախագահ Արա Զոհրաբյանն է: «Գործադուլ հայտարարած փաստաբանները չեն բոյկոտել պալատի նախագահի ընտրությունները: Գուցե գործադուլին միացած որոշ փաստաբաններ չեն մասնակցում, բայց դա բոլորին չի վերաբերում»,-լրագրողների հետ զրույցում ասաց նա: Հիշեցնենք, որ մոտ 200 փաստաբաններ գործադուլ են հայտարարել՝ բողոքելով դատարաններում իրենց հանդեպ ապօրինի խուզարկության դեմ:  Թե ինչու է միակ թեկնածուն Արա Զոհրաբյանը, վերջինս այսպես մեկնաբանեց. «Մեծամտական կարծիք չեմ ներկայացնում առ այն, որ մեկ ուրիշը չհամարձակվեց թեկնածությունը դնի: Լավ կլիներ, որ մեր գործընկերներն իրենց թեկնածուին առաջադրեին, բայց ունենք այն, ինչ ունենք: Ես ներկայացրել եմ նախկին չորս տարիների հաշվետվությունս, իսկ գնահատողները փաստաբաններն են»:  Ամբողջական հոդվածը` այստեղ