Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանն այսօր կմրցի Մաքսիմ Մատլակովի հետ

Սպորտ
sport-chess-aronyan

Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լեւոն Արոնյանն այսօր աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ փուլի առաջին պարտիայում կհանդիպի ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Մատլակովի հետ: Վերջինս նախորդ փուլում թայ-բրեյքում հաղթել է իր հայրենակից Դմիտրի Անդրեյկնին՝ 5:3: Նախկինում մրցակիցներն իրար հետ մրցել են արագ եւ կայծակնային շախմատում: Կայացած երկու պարտիայում էլ գրանցվել է ոչ-ոքի արդյունք: Այսօր Լեւոն Արոնյանը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: Առաջին պարտիայում հայրենակիցը հանդես կգա սպիտակ խաղաքարերով: