Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանցի դիզայները վաճառքի մեծ ակնկալիքներ չունի. Armenia expo- 2017 (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
iranci

Տնտեսության տարբեր ճյուղեր ներկայացնող  120 կազմակերպություններ Armenia expo 2017 են ներկայացրել իրենց արտադրանքը: Ցուցահանդեսի մասնակիցները ժամանել են աշխարհի տարբեր երկրներից, նպատակ ունեն ոչ միայն վաճառել իրենց արտադրանքը, այլեւ կապեր հաստատել տարբեր երկրների գործընկերների հետ: Արդեն երեք տասնամյակ հայկական զարդանախշերով փայտե ապրանքներ արտադրող ընկերության ներկայացուցչի կարծիքով, նմանատիպ էքսպոները լավ հնարավորություն են ստեղծում հայկական արտադրանքը ներկայացնել դրսի գործընկերներին: «Մենք արդեն արտահանում ենք տարբեր երկրներ, բայց հույս ունենք, որ ավելի կմեծացնենք աշխարհագրությունն ու նոր գործընկերներ կգտնենք» ,- նշել է Ռազմիկ Պետրոսյանը: [caption id="attachment_1565885" align="alignnone" width="500"]Opening of the 17th Universal Regional Trade and Industrial Exhibition Forum 'ARMENIA EXPO 2017' took place at Yerevan EXPO Opening of the 17th Universal Regional Trade and Industrial Exhibition Forum 'ARMENIA EXPO 2017' took place at Yerevan EXPO[/caption] Էքսպոյին մասնակցող իրանցի դիզայներն էլ նշել է, որ վաճառքի մեծ ակնկալիքներ չունի, ուզում է ներկայացնել իր երկրի մշակույթն ու նորաձեւությունը: «Եթե հայ կանայք հավանեն ու գնեն, իհարկե,  դեմ չենք լինի, դժվար կլինի այսքան ապրանքը նորից հետ տանել»,- նշել է նրանցից մեկը: Հայաստանում ալոե արտադրող միակ ընկերությունը էքսպոյին ներկայացել է յուրահատուկ արտադրանքով՝ առաջարկում են ալոեի տերեւներ ու առանց խառնուրդի թուրմ: «Վաճառք շատ քիչ ունենք, բայց գնալով ավելանում է, մի փոքր սրվակ առնողը տեսնում է արդյունավետությունը եւ վաճառքն ավելանում է»,- նշում է Կամսար Դարբինյանը։ [caption id="attachment_1565886" align="alignnone" width="500"]Opening of the 17th Universal Regional Trade and Industrial Exhibition Forum 'ARMENIA EXPO 2017' took place at Yerevan EXPO Opening of the 17th Universal Regional Trade and Industrial Exhibition Forum 'ARMENIA EXPO 2017' took place at Yerevan EXPO[/caption] Armenia expo 2017-ը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 10-ը: