Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչպես են իրագործվում կառավարության ծրագրերը. ՀՔԱՎԳ

Տնտեսություն
d4b0bf04ba886a8c5e9c61785c432b2c

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մշտադիտարկում է ՀՀ Կառավարության կողմից 2014 թվականի փետրվարի 27-ին հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը՝ 2014-2016 թթ.-ի համար: Ըստ առանձին տարիների՝ Կազմակերպությունը մշտադիտարկման արդյունքները ներկայացրել է նաև 2015 և 2016 թթ.-ին: Պատասխանատու պետական մարմիններից հարցումների և պաշտոնական էլեկտրոնային աղբյուրների ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ Ծրագրով նախատեսված 119 գործողություններից միայն 43-ն է ամբողջությամբ կատարվել: 7 գործողությունների կատարումն ընդհանրապես Ծրագրից չի բխում: Գործողությունների գերակշիռ մասի համար պատասխանատու են ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ Արդարադատության և ՀՀ Կրթության և գիտության նախարարությունները և ՀՀ Ոստիկանությունը: Ըստ այդմ էլ՝ ամենից շատ չիրականացված գործողություններ են արձանագրվել վերոնշյալ նախարարությունների կողմից: Ուսումնասիրությունը ցույց է տվել նաև, որ որոշ գործողությունների համար հիմնական կատարողներ չկան, դա իրականացվում է միայն համաձայնության պայմանով և այդ դեպքում պարզ չէ, թե ինչ նպատակ է հետապնդում նման գործողություն սահմանելը: Մի շարք գործողություններ ու արդյունքներ հստակ ու չափելի չեն ձևակերպված, ինչը դժվարացնում է ոչ միայն դրանց կատարումը, այլև գնահատումը: Ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ պատասխանատու մարմինների կողմից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմ, ՀՀ Կառավարության աշխատակազմ և ՀՀ Արդարադատության նախարարություն ներկայացված հաշվետվությունները այդ կառույցները չեն հրապարակել: Առկա չէ նաև ֆինանսական միջոցների մասին տեղեկատվությունը, ծրագրի  մոնիթորինգի և գնահատման մեխանիզմը: Հաշվի առնելով արձանագրված խնդիրները՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացրել է նաև առաջարկներ: Ծրագրի գործողությունների կատարման վերաբերյալ տեղեկատվությունը տեղեկանքում ներկայացված է հավելվածների տեսքով: Ամբողջական՝ այստեղ