Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ21 հավաքականը պարտվեց Մակեդոնիայի թիմին (տեսանյութ)

Սպորտ
a1hajastan-21

Հայաստանի մինչեւ 21 տարեկան ֆուտբոլիստների հավաքականը 2019 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հերթական խաղում պարտվեց Մակեդոնիայի այդ տարիքային թիմին: Ավանի ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում կայացած հանդիպումը վստահ սկսեցին մակեդոնացի ֆուտբոլիստները, որոնք առաջին խաղակեսի 8-րդ եւ 26-րդ րոպեներին երկու անգամ պատժեցին մեր պաշտպաններին իրենց անփույթ խաղի համար եւ շոշափելի առավելություն ստացան: Հայաստանի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը ընդմիջմանը միանգամից երկու փոփոխություն կատարեց՝ փորձելով բեկում մտցնել խաղի մեջ, սակայն դա ոչ մի արդյունք չտվեց: Հանդիպման 72-րդ րոպեին մակեդոնացիները կրկին գոլ խփեցին եւ հաշիվը դարձրին 3:0: Այդպիսով, Հայաստանի 21 տարեկան ֆուտբոլիստները խոշոր հաշվով պարտություն կրեցին եւ ձեռքից բաց թողեցին առաջին տեղում ամրապնդվելու լավ շանսը: Այժմ նրանք ընդամենը մեկ միավորով են գերազանցում Մակեդոնիայի եւ Ավստրիայի թիմերին, որոնք երկու խաղ քիչ են անցկացրել: Հաջորդ հանդիպումը մեր թիմը կանցկացնի հոկտեմբերի 2-ին եւ Երեւանում կընդունի Ջիբրալթարի երիտասարդական հավաքականին: https://www.youtube.com/watch?v=7Hj-FvnRKC0