Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այսօր մեքենան մարդուց կարևոր է. արժեքների փոփոխություն՝ ըստ հոգեբանի

Հասարակություն
hogeban1

Մարդկային արժեքներն այսօր փոխվել են: Մարդու կշիռն ու կարեւորությունը նվազել է: Հենց այդ է պատճառը, որ  ագրեսիան շատացել է շրջապատում: Կարծում է հոգեբան Ռուբեն  Աղուզումցյանը. «Այսօր մեքենան անգամ ավելի կարեւոր է մարդուց, այն կարող է կանգնել մարդու համար նախատեսված վայրում, եւ բոլորը համակերպվում են դրա հետ, դա է ամենավատը»: Ըստ հոգեբանի, մարդկաց ագրեսիայի ավելացման ու արժեքների փոփոխության  պատճառ են դառնում նաեւ համակարգչային խաղերը. «Դրանք ագրեսիա են սերմանում, երեխաները մանկուց կրակում են, սպանում են, արյուն են տեսնում ու դա սովորական է դառնում իրենց համար»: Ռուբեն  Աղուզումցյանը ագրեսիայի ավելացման պատճառ է համարում նաեւ լրատվամիջոցներին, որոնք ըստ նրա մրցակցում են, թե ով ավելի վատ լուր կդնի, որ դիտում ապահովի. «Առավոտ շուտ սկսում են լուրերը, միանգամից երկրաշարժի ու սպանության մասին են խոսում: էս լուրերը պետք է լինեն, բայց չափավոր, ագահի նման ամեն ինչ վերցնում ենք: Պետք է ավելի շատ լավ բաների մասին գրել, չէ՞որ դրանք էլ են շատ մեր շրջապատում»: Հոգեբանը նաեւ համեմատում է սպանությունների ու ինքնասպանությունների դեպքերի քանակը հիմա եւ խորհրդային տարիներին եւ վստահեցնում, որ թվերը գրեթե չեն փոխվել, պարզապես նախկինում մարդիկ չեն իմացել դրա մասին: