Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրու ավագանու ընդդիմադիր կուսակցությունները էլ չեն բոյկոտելու նիստերը (տեսանյութ)

Մարզեր
1504191052_naz-avagani

Գյումրու ավագանու նիստերի դահլիճի ընդդիմադիր կողմում դատարկ աթոռներ չեն լինի: Բոյկոտողները գալիս են: «Գալա» կուսակցության անդամները նշում են, որ առաջիկա նիստերին մասնակցելը նահանջ չէ, իրենց օգտին քվեարկած գյումրեցիներին հուսախաբ անել չեն ուզում: Հայկական վերածնունդ»-ը բոյկոտն ավելի վաղ էր դադարեցրել: Խմբակցության անդամները հասցրեցին մասնակցել հունիսին կայացած վերջին նիստին: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից հայտնում են, որ ավագանու աշխատանքներին մասնակցելու որոշումը բավական երկար քննարկումների արդյունքում է կայացվել: Գյումրու ավագանու երրորդ նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 12-ին: Մանրամասն՝ Ցայգ ՀԸ տեսանյութում