Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մոսկվայում ահաբեկչական գործողություններ են կանխվել

Քաղաքականություն
fsb

Անվտանգության դաշնային ծառայությունն այսօր կանխել է ահաբեկչական գործողություններ, որ պետք է իրականացվեին Սեպտեմբերի 1-ին։ Ահաբեկչություն պետք է իրականացվեր  Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջաններից մեկում։ Ձերբակալվածներից մեկը համացանցում տեղադրել էր տեսաուղերձ՝ ուղղված Իսլամական պետության անդամներին, որոնց գործունեությունն արգելված է ՌԴ-ում։ Ուղերձում նա երդվում էր իր հավատարմության մեջ։ Ահաբեկիչներից մեկը մահապարտ էր, մյուսը պատրաստվում էր սառը զենքով հարձակվել մարդկանց վրա։