Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հարկայինը փաստի առաջ է կանգնեցրել Menu.am-ի հետ համագործակցողներին. b4b.am

Տնտեսություն
araqum-harker

Երևանում գործող մեծ ու փոքր բազում ռեստորանների, պանդոկների, շաուրմայանոցների և հանրային սննդի այլ օբյեկտների սեփականատերերի համար օգոստոսը եղել է տխուր բացահայտումների ամիս։ Նրանք  պարզել են, որ իրենց պատրաստած ուտեստները Menu.am-ի և սննդի առաքման այլ ծառայությունների միջոցով հաճախորդին հասցնելը ավելի թանկ հաճույք է, քան իրենք պատկերացնում էին։ Տնտեսվարողներին այս բացահայտման հարցում օգնել է ՊԵԿ-ը՝ անսպասելիորեն տեղեկացնելով, որ նրանք Menu.am-ի միջոցով առաքված սննդի և այլնի համար պետք է նաև ԱԱՀ կամ շրջանառության հարկ վճարեին՝ արտոնագրային վճարից բացի։ Սա իսկական սառը ցնցուղ է եղել այս ոլորտում գործող և արտոնագրային (կամ հաստատագրված) վճարի ռեժիմում աշխատող հարյուրավոր փոքր ու միջին գործարարների համար։ Սակայն ամեն ինչ հերթով։ Ինչպե՞ս են հարկվում հանրային սննդի օբյեկտները Հայաստանում Ներկայումս գործող օրենսդրությամբ՝ հանրային սննդի ոլորտի օբյեկտները հարկվում են արտոնագրային վճարով։ Այսինքն՝ ԱԱՀ-ի և շրջանառության հարկի փոխարեն վճարում են ֆիքսված (հաստատագրված) գումար՝ կախված օբյեկտի մակերեսից, գտնվելու վայրից և մի քանի այլ գործոններից։ Օրինակ՝ Երևանում գործող մինչև 20քմ տարածք ունեցող ռեստորանը կամ «բիստրոն» ամսական վճարում է 30 հազար դրամ։ 20-ից մինչև 50քմ տարածք ունեցողները վճարում են 30 հազար դրամ՝ գումարած 20 քմ   գերազանցող մինչև յուրաքանչյուր 10 քմ-ի  համար` 15 հազար դրամ և այդպես շարունակ։ Որքան մեծ է տարածքը՝ այնքան շատ է վճարը։ Մարզերում նույն մակերես ունեցող օբյեկտները վճարում են ավելի քիչ։ Սահմանամերձ շրջաններում՝ է՛լ ավելի քիչ։ Կան նաև գործակիցներ։ Օրինակ, եթե հանրային սննդի օբյեկտը ունի սպառողների սահմանափակ քանակ (ասենք՝ Ազգային ժողովի բուֆետը, որտեղ պատահական մարդիկ չեն կարող մտնել), ապա արտոնագրային վճարի չափը կիսվում է։ Իսկ եթե հանրային սննդի օբյեկտում ցուցադրվում է նաև ստրիպտիզ, ապա արտոնագրային վճարի չափը հնգապատկվում է։ Այս ամենը կարգավորվում է Արտոնագրային վճարների մասին ՀՀ օրենքով։ Հանրային սննդի օբյեկտներին հարկման այս ռեժիմը ձեռնտու է, քանի որ նրանք հիմնականում գերփոքր, փոքր և միջին ընկերություններ են և նախընտրում են աշխատել պարզ հարկային դաշտում՝ հստակ իմանալ, որ յուրաքանչյուր ամիս պետք է վճարեն Xգումար՝ անկախ իրենց շրջանառությունից։ Ահա այդպես էլ աշխատում էին հայրենի ռեստորանատերերը, պանդոկատերերն ու բիստրոյատերերը մինչև բոլորովին վերջերս, որովհետև Պետական եկամուտների կոմիտեն նրանց համար անակնկալ էր պատրաստել։ «ԱԱՀով շաուրմայի» դառը համը Մեր տեղեկություններով, ՊԵԿ հարկային ծառայության աշխատակիցները վերջին շրջանում զանգահարում են Menu.am-ի հետ համագործակցող օբյեկտների տնօրեններին և տեղեկացնում, որ այդ ծառայության միջոցով վաճառված սննդի արժեքից պետք է ԱԱՀ կամ շրջհարկ վճարել։ Հիմնավորումը հետևյալն է. եթե սնունդը կամ խմիչքը տվյալ օբյեկտի տարածքում չի սպառվում, ապա դա արդեն ոչ թե հանրային սննդի ոլորտի գործունեություն է, այլ ուրիշ բան, ասենք՝ սննդի վաճառք, որը ԱԱՀ կամ շրջհարկ է գոյացնում։ Ըստ այդ տրամաբանության, եթե հաճախորդը շաուրման ուտում է շաուրմայանոցում, դա նորմալ է՝ տնտեսվարողը գործում է արտոնագրային վճարի դաշտում։ Իսկ եթե շաուրմայանոցի տարածքից դուրս՝ ապա արդեն ԱԱՀ-ի կամ շրջանառության հարկի հարց է  է ծագում։ Իհարկե, տեխնիկապես անհնար է վերահսկել թե, շաուրման որ տարածքում մուտք գործեց հաճախորդի ստամոքս՝ շաուրմայանոցի ներսո՞ւմ, թե՞,ասենք, դիմացի մայթին կամ տանը։ Իսկ Menu.am-ի դեպքում դա արդեն վերահսկելի է։  Եթե շաուրման պատվիրվել է Menu.am-ով, ուրեմն փաստ է՝ որ այդ ուտեստը շաուրմայանոցի տարածքում չի սպառվել՝ իր հարկային հետևանքներով հանդերձ։ Menu.am-ը աշխատում է սպիտակ դաշտում, այսինքն՝ պատվերների արժեքները հստակ ֆիքսում է, հարկայինը այդ հաշիվների հիման վրա էլ լրացուցիչ հարկային պարտավորություններ է ներկայացնում տնտեսվարողներին։ Պարզ ասած, ձեզ առաքված յուրաքանչյուր շաուրմայի դիմաց ՊԵԿ-ը համապատասխան չափով ԱԱՀ է «առաքում» տնտեսվարողին։ Տարբերությունն այն է, որ դուք սպասում էիք ձեր շաուրմային, իսկ տնտեսվարողները ՊԵԿ-ի առաքած «շաուրմաներին»: Մյուս տարբերությունն էլ այն է, որ ձեր շաուրման ստանում եք անմիջապես, իսկ ՊԵԿ-ի «շաուրմաները» առաքվել են ուշացած և, ինչպես ասում են, «բիրիքով»: Եվ վերջապես, երրորդ տարբերությունը. եթե դուք շաուրմա չեք պատվիրել, ապա կարող եք հրաժարվել առաքումից և չընդունել այն։ Իսկ ՊԵԿ-ի կողմից տնտեսվարողներին ուղարկված «ԱԱՀ-ով շաուրմայից» հրաժարվելու հնարավորություն չկա։ ՓՄՁ Համագործակցություն ասոցիացիայի տնօրեն Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ իրենց կազմակերպության անդամ հանդիսացող գործարարներին նույնպես զանգեր են եղել տարբեր հարկային տեսչություններից, և այդ զանգերը առավել ակտիվացել են վերջին մի քանի օրերին։ «Հարկային տեսուչների պահանջները հանրային սննդի օբյեկտներին եղել է նույնը՝ ովքեր աշխատել են Menu.am–ի հետ և նրանց միջոցով հասույթ գեներացրել, այդ հասույթի մասը պետք է ճշգրտեն. դրանք հաշվառեն կա՛մ ընդհանուր հարկման դաշտում՝ առանձնացնելով և պետական բյուջե վճարելով Ավելացված Արժեքի Հարկ, կամ շրջանառության հարկ», – ասում է Հակոբ Ավագյանը։ Ավելին՝ այստեղ