Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սևան ազգային պարկ»-ի հրդեհը մարվել է

Պաշտոնական
sevan

ՀՀ բնապահպանության նախարարության    բնության  հատուկ   պահպանվող   տարածքներում շարունակվում են իրականացվել խիստ հսկողություն և հակահրդեհային միջոցառումներ:                Օգոստոսի 29-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում արձանագրվել է հրդեհի բռնկման երկու դեպք.  Ժամը 16:00-ի սահմաններում  «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արևիկի մասնաճյուղի Փամբակ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է մոտավորապես 5 հա չոր տարածք: Ժամը 20:00-ի սահմաններում «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Արտանիշի մասնաճյուղի Դրախտիկ տեղամասում անհայտ պատճառով հրդեհ է բռնկվել, ինչի արդյունքում այրվել է 500մ2 չոր խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հրդեհները մարվել են: Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի  N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված  հսկողության տակ, ձեռնարկվում  են կանխարգելիչ  միջոցառումներ: