Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անօթևաններին այսուհետ հնարավոր կլինի գտնել

Հասարակություն
axqat

Օգոստոսի 31-ին կառավարությունում համապատասխան օրենսդարական փոփոխությունների մասին նախագծի ընդունման արդյունքում որոշակի բնակության վայր չունեցող՝ անօթևան մարդկանց ժամանակավոր կացարանում բնակվող անձինք կհաշվառվեն բնակչության պետական ռեգիստրում, ինչը հնարավորություն կընձեռի ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն վերջիններիս գտնվելու վայրի մասին: Որոշման  նախագծի ընդունումը  բխում է  «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 1-ին կետի պահանջներից և նպատակ ունի կարգավորել որոշակի բնակության վայր չունեցող անձի ժամանակավոր կացարանում հաշվառման և կացարանում բնակվելու ժամանակահատվածում (90 օր) նրա գտնվելու վայրի մասին տեղեկատվություն ստանալու անհրաժեշտությունից:  Անօթևանի կարգավիճակով պայմանավորված կացարան դիմած քաղաքացիներից շատերը չունեն մշտական գրանցման վայր և անհրաժեշտության դեպքում (երբ քաղաքացուն փնտրում են հարազատները, կամ հետախուզվում է հանցագործություն կատարելու կասկածանքով և այլն) հնարավոր չի լինում հայտնաբերել քաղաքացուն: Բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելը հնարավորություն է ընձեռում տեղեկատվություն ստանալ անօթևան անձի գտնվելու վայրի մասին: Որոշման նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի, անհրաժեշտության դեպքում, օրենքով սաահմանված կարգով բնակչության պետական ռեգիստրից տեղեկություն ստանալ անօթևան անձի գտնվելու վայրի մասին: Որոշման նախագծի կարգավորման առարկան կացարանում ժամանակավորապես բնակվող անձի ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքի իրացման և նրա գտնվելու  վայրի մասին տեղեկատվություն ստանալու հետ կապված հարաբերություններն են: