Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

53 միլիոն՝ ԱԺ զորանոցի ու ջեռուցման համակարգի վերանորոգմանը

Տնտեսություն
bc2e94cfa6631069a061e1611f878517

Օգոստոսի 31-ի կառավարության նիստում կքննարկվի ՀՀ 2017 թ. պետբյուջեում վերաբաշխում կատարելու, ՀՀ Ազգային ժողովին գումար հատկացնելու մասին առաջարկը, որը կներկայացնի Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը։  Կառավարությունն ըստ այդմ որոշում կկայացնի Հայաստանի Հանրապե­տության կառավա­րության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրա­պետության Ազգային ժողովին 2017 թվականի ինն ամսում հատկացնել 53 մլն դրամ՝  ՀՀ Ազգային ժողովի մասնաշենքում գտնվող ՀՀ պե­տա­կան պահպանության ծառայության զորանոցի և ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուցման հա­մակարգի ընթացիկ նորոգման աշխատանքների իրականացման համար։ Հիմնավորումներում ասվում է, որ ՀՀ ԱԺ պետական պահպանության ծառայության զորանոցը գտնվում է ծայրահեղ անմխի­թար վիճակում: Վթարային իրավիճակում է գտնվում նաև ՀՀ Ազգային ժողովի շենքի ջեռուց­ման համակարգը, որը 2016-2017թթ-ի ձմռան ամիսներին խոչընդոտել է աշխա­տա­կազմի բնականոն գործընթացը: Նախատեսվում է` 31 միլիոնի շրջանակներում իրականացնել ՀՀ Ազգային ժողովի մաս­նաշենքում գտնվող ՀՀ պետական պահպանության ծառայության զորանոցի դռների, պա­տուհանների, պատուհանագոգերի, փականների փոփոխում և տեղադրում, զորանոցի երկու հարկերի առանձին կաթսաներով ջեռուցման սարքի տեղադրում, պատերի երեսա­պատման, ներկման աշխատանքներ, Էլեկտրահաղորդալարերի առանձին հատվածների և էլեկտրասարքերի փոխում: 22 միլոնով իրականացնել ՀՀ Ազգային ժողովի ընդ­հանուր կաթսայատան, մայուղու գծերի և ջերմային հանգույցների, վարչական շենքի և նոր մաս­նաշենքերի, վարչական շենքի կցակառույցի ջեռուցման համակարգերի մասնակի նորոգում:   Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ ՀՀ պետական պահպանության ծառայության վերանորոգված զորանոց և ՀՀ Ազգային ժողովի վարչական շենքի, մասնաշենքերի և կաթսայատան անխափան գործող ջեռուցման համակարգ: